Ես կուզենայի՝ ամեն կերպ մենք խուսափենք որևէ բախումից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Ավետիք Չալաբյանը։
«Այստեղ հավաքվելու նպատակը նաև այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն այցելի Սարդարապատի հուշահամալիր, հնարավորություն լինի իր և Սրբազանի միջև տեղի ունենա երկխոսություն և ի վերջո, այդ երկխոսության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա իշախանությունից, որովհետև իր իշխանությունը սպառված է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք խուսափում են բռնությունից, բայց հիշում են Նիկոլ Փաշինյանի այցելությունները՝ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ։
Նա մաղթեց խաղաղ գիշեր և խաղաղ տոնական առավոտ։