«Մեքենաները դասավորելու ենք հրապարակում, որ համապատասխան այրը չկարողանա բարձրանա վերև»․ շարժման մասնակիցները Սարդարապատի հուշահամալիրում են

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցները հասել են Սարդարապատի հուշահամալիր։ Մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք այդտեղ են, որպեսզի թույլ չտան կառավարության ղեկավարը վաղը՝ մայիսի 28-ին, այցելի հուշահամալիր։

«Ներքևի մասում վրաններ ենք տեղադրելու և մեր մեքենաները դասավորելու ենք հրապարակում, որ համապատասխան այրը չկարողանա բարձրանա վերև։ Կլինի սնունդ և ջուր, կարծում եմ այսդքանը մեզ բավական է մի գիշեր դիմանալու համար»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել