ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է 388.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.56 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.93 դրամ (աճել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.05 դրամով):