Դուք կողմ ե՞ք, որ պատգամավորը «մեր քրֆի» ոստիկանին․ ոստիկանապետը՝ լրագրողին

«Եթե բաներ կան, որ իրավաչափ չեն լինի, ծատայողական քննությունով կպարզենք։ Վարույթ է հարուցվելու, դրա շրջանակներում որոշում կկայացվի»,- ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լրագրողներին՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելուն․ «Ոստիկանությունը իր գործառույթն է կատարում։ Մի հատ տեսնենք, եթե ինչ-որ բան է եղել՝ ինչից է եղել։ Ես ուզում եմ ասեմ՝ դուք կողմ ե՞ք, որ պատգամավորը «մեր քրֆի» ոստիկանին։

Դուք կողմ ե՞ք, որ «մեր ա քրրֆում», չի կարելի, չէ՞։ Ես չեմ ուզում բան ասեմ, ծառայողական քննությունն ու վարույթը կպարզի, մեղավորներ կլինեն, կպատժվեն, իհարկե»։

Նա հավելեց, որ կան ոստիկաններ, ովքեր ազատվել են ծառայությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել