«Շատ կարևոր է, որ շատ մարդ լինի այնտեղ»․ հավաքի մասնակիցները Սարդարապատ կգնան

«Գնալու ենք Սարդարապատ, գիշերը մնալու ենք և պետք է նշենք Սարդարապատի, ավելի ճիշտ, մայիսի 28՝ Հանրապետության տոնը, և ամբողջ գիշեր այնտեղ ենք լինելու՝ մեր հերոսների հիշատակով։

Առավոտյան էլ՝ տոնելու ենք, տոնախմբելու ենք, հիշատակելու ենք, և ապա՝ վերադառնանք։ Շատ կարևոր է, որ շատ մարդ լինի այնտեղ, այսօր գիշերը կլինի, կամ՝ վաղը առավոտ կլինի, շատ կարևոր է մեզ համար։ Ժամը 17։00-ից սկած՝ մինչև 18։00-ն։

18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաներով, մեքենաների շարասյունով, մանրամասները չեմ ուզում ասել, բայց շատ կարևոր է, որ այս գիշերը և վաղն առավոտ Սարդարապատում լինենք»,- այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել