Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով 21 տարի շարունակ հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին, ժամը 2.10-ին, Երևան-Հռոմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 44-ամյա Զոհրապ Մ.-ին:

Նա 2003 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել