Ավերածությունները հսկայական են․ ՏԿԵ նախարարը՝ աղետի հետևանքների մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, որ աղետի հետևանքով վնասված կամ ամբողջովին ավերված կամուրջներ կան։ Կան նաև կանգուն կամուրջներ, և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ քննարկել և հրավիրել են մասնագետների, ովքեր կփորձեն դիտարկել այն կամուրջները, որոնք կանգուն են․ արդյո՞ք նրանց առաջիկայում վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, պարզելու նաև՝ երթևեկելի՞ են, թե՞՝ ոչ;․

«Որոշ կամուրջներ դիտարկեցինք, ամենակարևոր կամուրջները, որոնք ճանապարհի վրա են, Ալավերդու 2 խոշոր հատվածները կապում են իրար, կարծես՝ նորմալ է։ Ծառերից որոշակի հատվածներ վնասվել են, մնացած մասերը նորմալ են, շարունակում ենք տարբեր մասնագետների հետ, տարբեր հատվածներում աշխատանքներ իրականացնել, այս հատվածում էլ որոշակի քարեր լցնելով՝ փորձել այնպես անել, որ գոնե ճանապարհի մյուս կեսը պահպանվի։

Այսպիսի աշխատանքներ են տեղի ունենում նաև Տավուշում, հատկապես՝ Դիլիջան-Իջևան ճանապարհներում։ Մենք բավական հատված ունենք Բագրատաշեն չհասած, որտեղ գետի ջրի մի մասը ճանապարհով է հոսում, ինչը ստեղծել է խնդիրներ երթևեկության համար։ Նույնիսկ առավոտյան, երբ տեսանք, որ այդպիսի խնդիրներ են ստեղծվել, ՊԵԿ-ը մյուս գործընկերների հետ աշխատեց և փոխեց երթուղիները։ Հիմա այդ հատվածում ջրի որոշակի իջեցում կա, բեռնատար ավտոմեքենաներից մի քանիսը կարողացել են անցնել, բայց մարդատարների համար դեռ անանցանելի է։ Ամբողջովին անանցանելի է Ալավերդիից դեպի Նոյեմբերյան հատվածը և դեպի Բագրատաշեն գնացող, հատկապես՝ Ալավերդի-Այրում հատվածը»։

Վերականգնողական աշխատանքների մասին խոսելով՝ Սանոսյանը նշեց, որ ժամկետների մասին խոսել բարդ է, պետք է հասկանալ գետի վարքը, մինչ այս պահը մեծ վարարումներ կան, ավերածությունները հսկայական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել