«Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ առանձնատներից։
Բոլոր քաղաքացիները, ովքեր կացարանի խնդիր ունեին, տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մի մասը ցանկացել է հանգրվանել բարեկամների տներում։
Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)»,-գրառում է կատարել պատգամավոր Արեն Մկրտչյանը