Հիմա այստեղից վերադառնում ենք Հանրապետության հրապարակ․ Բագրատ Սրբազան

«Մենք խաղաղ կերպով մեր ասելիքը ասել ենք, մեր հանդիպման հրավերը բաց է մնում մշտապես։ Հիմա այստեղից, քանի որ նաև, վարի մասի ժողովուրդը, կարծես թե՝ հեռանում են, այս կողմով՝ Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա առավոտվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք, պայմանավորվենք, պատասխանատվությունը ստանձնենք և ամբողջ մեր ներուժով, ներդրումով վաղվանից անհնազանդության, անհամաձայնության հստակ գործողություններ անենք։

Ես կասեմ, թե ինչպես են բաժանված մեր գործողությունները ամբողջության մեջ, ես ինքս լինելու եմ՝ կասեմ որտեղ, և ինչ եմ անելու։

Հետևաբար մենք այստեղ այլևս ասելիք չունենք, մեր ասելիքները փոխանցված է, ամեն ինչ ասված է, սպասելիք էլ չունենք։ Մեր հանդիպման հրավերը, եթե տղամարդկություն ունի, եթե որևէ կերպով կարծում է, որ դեռ ասելիք ունի մեր երկրում՝ կգա, կհանդիպի, կամ ձևը կգտնի հանդիպելու, եթե ոչ՝ ստիպված կլինի հանդիպելու, որքան էլ ինքը իրեն փորձի թաքցնել բարեկիրթ կամ անբարեկիրթ ոստիկանների թիկունքում։

Ինչքան էլ ուզում է՝ փախուստ տա, մենք հետապնդելու ենք, հալածելու ենք, հասնելու ենք այն նպատակին, կամ ծրագրի ավարտին, որը կոչվում է ճշմարտության հաղթանակ»,- այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել