Մենք այստեղ սպասելու ենք՝ մինչև որ ձևը գտնենք, ճանապարհը գտնենք՝ հանդիպենք, զրուցենք․ Բագրատ Սրբազան

«Արդեն «նախկին» եք դարձել, հրավիրում եմ «ներկայի» հետ հանդիպման։ Այո՛, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման։ Ձեր ներմուծածն է, չէ՞, «նախկին» և «ներկա»։ Ո’չ միայն դուք՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ որպես հոգևորական, այլն նաև՝ որպես տղամարդ։ Հուսամ, որ չեք  խուսափում։ Գրեթե համոզված եմ, որ «ռիսկ» չեք անում, չգիտեմ՝ ինչպե՞ս ես նայելու աչքերիս մեջ, այնպես՝ ինչպես Կիրանցո՞ւմ էիր մի քանի օր առաջ նայում մարդկանց և երդում անելով խոսում, բայց ժամը հասել է, որ դուք խաղաղ, հանգիստ, առանց որևէ ավելորդ շարժումների ուղղակի գնաք։ Մենք, կարծում եմ՝ ժողովուրդը այնքան ազնիվ և բարի կգտնվի, կերաշխավորի այդ խաղաղ գնալը։ Կարծում եմ նաև՝ Ձեր շուրջը գտնվող մարդիկ կլինեն դրսից, հատկապես դրսից, երբեմն՝ ներսից։

Ներսինները, դե, խորհուրդ տալու ոչ մի բան չունեն, ոչ կարողություն ունեն, ոչ ցանկություն ունեն, իրենք մենակ մի նպատակ ունեն՝ հանկարծ ունեցվածքը, պաշտոնը, հագուստները չկորցնեն, չեք կորցնի։ Գիտեմ, որ այս ամառանոցում ինչեր են տեղի ունենում, մարդկանց հետ համաձայնելու, չհամաձայնելու պատմություններ, ինչ բախումներ, ամեն ինչն էլ գիտեմ։ Հետևաբար ասում եմ՝ մենք այստեղ սպասելու ենք՝ մինչև որ ձևը գտնենք, ճանապարհը գտնենք՝ հանդիպենք, զրուցենք, ու խաղաղ կերպով ուք, այնպես, ինչպես ձեզ տրվել է հնարավորություն, խաղաղ կերպով հեռանաք․ ուրիշ ճանապարհ չկա»,- այսօր Կառավարական ամառանոցի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել