Դուք պատրա՞ստ եք այնպիսի մի բան անել, որը կհասցնի հեղափոխության․ հարց՝ Բագրատ Սրբազանին

«Իրենք չեն պատկերացնում՝ ինչի մասին է սա։ Չեն հասկանում։ Մազերը աջ կամ ձախ սանրելու մասին չի, չեն հասկանում»,- այսօր հայտնեց Վազգեն (Բագրատ) Գալստանյանը՝ նկատի ունենալով իշխանության ներկայացուցիչներին։

Լրագրողի հարցին, թե ինքը պատրա՞ստ է այնպիսի մի բան անել, որը կհասցնի հեղափոխության, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պառկում էր ավտոբուսների տակ, փշալարերի վրայով էր վազում, Վազգեն Գալստանյանը պատասխանեց․ «Այնքան տարօրինակ հարց եք տալիս։ Ես, ուրեմն, իմ հսկա՝ երեսուն տարվա արքեպիսկոպոս լինելը բերել դրել եմ այս փողոցի վրա, հրապարակում, թատրոն դարձած փշալար բռնելը հա՞րց է»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել