39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։
Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,-նշվում է հայտարարության մեջ։