«Վելոլիա ջուրը» հայտնում է, որ Աղստև գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում:
Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը:
Քանի որ Դիլիջան քաղաքը ջուր է ստանում լեռնային մակերևույթի գետակներից իսկ գետերն այս պահին չափազանց պղտորված են, և քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման 3 կայանները կառուցվածքային առումով նախատեսված չեն այսչափ պղտորությունը մաքրման ենթարկելու համար, ապա դադարեցվել է նաևԴիլիջանի ջրամատակարարումը:
Գետի վարարման հետևանքով վթարվել է «Գմբեթի» ջրաղբյուրի ջրագիծը ինչի հետևանքով դադարեցվել է այստեղից սնվող Գանձասար գյուղի ջրամատակարարումը:
Ջրի տակ են մնացել «Լուսաձոր» և «Գետափնյա» պոմպակայանների պոմպերը: Դադարեցված է նաև այստեղից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը:
Լոռու մարզում գտնվող «Մայմեխ» ջրաղբյուրի պղտորման հետևանքով էլ դադարեցված է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի ջրամատակարարումը: