Վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է, կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է։ Այդ մասին նշվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջում։
«Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը»,- նշված է գրառման մեջ։
Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Բագրատ սրբազանն ասաց, որ գա ու հանդիպի այստեղ հավաքված մարդկանց ու տասնյակ այլ հազարավորներին, ու ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ։