Հայտնում ենք, որ ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքների փլուզման արդյունքում վնասվել են նաև Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների, հատկապես Լոռու մարզում:
«Մեր տեխնիկական թիմը գործադրում է բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ վերականգնելու համար:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի հետ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Հեռ.` 100»,-նշվում է հայտարարության մեջ։