Օրակարգից շեղվելու առիթ ու պատճառ, որպես այդպիսին, չունենք․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր ուղերձով դիմել է քաղաքացիներին։ Նա նշել է, որ Տավուշում և Լոռիում տեղի ունեցածը մտահոգություններ է պատճառել բոլորին․ «Մեր զորակցությունը և աջակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու շրջանի մեր սիրելի հայրենակիցներին, ձեզ բոլորիդ»։

Միևնույն ժամանակ Տավուշի թեմի առաջնորդը հայտնել է, որ այսօր, 16։00-ին նախատեսված հանրահավաքը կայանալու է։ Բագրատ Սրբազանը հորդորել է Տավուշի և Լոռիի բնակիչներին չմասնակցել հանրահավաքին, քանի որ իրենց առաքելությունն այսօր իրենց տներում է։

«Չափազանց դժվար է անձնապես ինձ համար, բոլորի համար այսպիսի իրավիճակում գտնվել, երկվության մեջ։ Մեր օրակարգը պիտի ընթանա, որպեսզի ապագայում կանխվեն, լուծումներ առաջարկվեն նման աղետների պարագայում, որոնք կարող են ծագել մեր երկրում»,-նշել է նա՝ հավելելով, որ օրակարգից շեղվելու առիթ ու պատճառ, որպես այդպիսին, չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել