Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին որոշում է ստորագրել, որով հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Աշխատանքային խումբը (շտաբը) պետք է՝
1) կազմակերպի աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները,
2) սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/05/Снимок-экрана-2024-05-26-131034.png)