Ջրային կոմիտեն՝ «Մեծավանի» ջրամբարի պատվարի փլուզման լուրերի մասին

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանքն է ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։

«Ոռոգման համակարգում գործող «Մեծավանի» ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել