Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։ Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։
ԶՊՄԿ-ի աշխատակիցները համայնքապետարանների հետ համագործակցելով՝ փուլ առ փուլ կարիքների գնահատում են իրականացրել, որից հետո արդեն տրամադրել հասցեական օգնություն։