Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին Արտաշատի բաժին է ներկայացել 54-ամյա Պետյա Վ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել