Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի:
Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Եղվարդի բնակիչ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: