«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից չի ազատվել

ԶԼՄ-մներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից՝ չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Կադրային ցանկացած փոփոխության դեպքում, որպես կանոն Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս պաշտոնական տեղեկացմամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել