Արդյո՞ք Դուք Երևանի փողոցներով երթևեկում եք․ հարց Գնել Սանոսյանին

«Արդյո՞ք Դուք Երևանի փողոցներով երթևեկում եք, արդյո՞ք տեսնում եք այն հսկայական փոսերը, խորթուբորդ ճանապարհները, որոնք առկա են գրեթե բոլոր փողոցներում, չեք կարծո՞ւմ, որ այն ստանդարտները, որ բավարար են եղել ինչ-որ ժամանակահատվածում, այսօր բավարար չեն։ Ասֆալտապատման բարեփոխումներ սպասվո՞ւմ են»,- այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախախար Գնել Սանոսյանին հարց ուղղեց պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ ինքը Երևանում երթևեկում է, և խնդիրները ինքն էլ է տեսնում․ «Դահլիճում նստած մարդկանցից երևի Դուք միակն եք, ով ժամանակին աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում, և այս ոլորտը Դուք շատ լավ գիտեք, կարգավորումները շատ լավ գիտեք, գիտեք, թե ինչ չափորոշիչներ կան։ Այն հարցերը, որոնք բարձրաձայնում եք՝ արդարացի են, բայց դրանց պատասխանները Դուք գիտեք։ Մանրամասն չեմ կարող Երևանի գործընկերների փոխարեն պատասխանել ժամկետների մասին հարցերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել