Ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 22-ին ժամը 12:30-20:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական 3-9, 11,13 կենտ համարի շենքերի, Հալաբյանի 21-25 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 36-40 շենքերի, Կոմիտասի 3-7/4 շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 16-18 զույգ համարի շենքերի, Պ.Սևակ 88-90, 92 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել