Փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է․ Սիմոն Բաբայան

«Մենք բազմիցս խոսել ենք այս խնդրի մասին։ Խնդիրը վերաբերում է Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուն, որով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման դաշտում՝ բացասական, այսպես ասած, դաշտում՝ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի տիրույթում։ Սրանով պայմանավորված մենք ունենում ենք բացասական հետևանքներ, թե ինչպես ՀՀ քաղաքացու համար, այնպես էլ՝ փաստաբանության համար։

Այս խնդիրը արծարծվել է տարբեր ժամանակներում, դեռևս 2019 թվականից այսպիսի նախագիծ դրվեց շրջանառության մեջ, հետագայում նախագիծը հանվեց շրջանառությունից, այս տարի ևս նախագիծը դրվեց»,- այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել