ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մայիսի 17-ին Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 29-ամյա Վազգեն Ք.-ին։
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։