Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։
Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության աստիճանից, մասնագետները կարող են ստանալ 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր։ Իսկ կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենա իրականացնելու տարբեր բարդության քաղաքաշինական գործունեություն՝ ռիսկայնության 1-5 աստիճանի օբյեկտներում։
Լիցենզիան և հավաստագիրը գործելու են 5 տարի։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (հեռ. 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 730 և 011 621 812):
Ստորև ներկայացնում ենք գործընթացի վերաբերյալ օգտակար հղումներ․
Հավաստագրման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Անցումային կարգ
https://www.minurban.am/storage/Laws/minres%20new/15%D5%86.pdf
Օրենսդրական կարգավորումներ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177610
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171796
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171791
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171792
Որոշումներ՝
Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494
Լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182906
Ռիսկայնության աստիճանների նկարագրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181050 (N1 հավելվածի 4-րդ գլուխ և N4 հավելված)