Կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ, նոր վճարային համակարգով․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

«Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ, նոր վճարային համակարգով։

Թվով 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։

Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15,743 ուղևոր։

Շաբաթվա քրոնիկոն.

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 542 հազար 416 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2979 շարժակազմ, որից 458-ը երեք վագոնանի, 1549-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը 531 հազար 548 ուղևոր։

Կատարողականը՝ 102%

2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 2024 թվականին Երևանի մետրոպոլիտենից օգտվողների թիվը աճել է 31,927 ուղևորով։

Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել