Քաղաքական գործիչը 63 տարեկան էր

Ավելի վաղ հայտնել ենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Էբրահիմ Ռաիսին 63 տարեկան էր։

Ռաիսին Իրանի նախագահ է դարձել 2021 թվականին։ Մինչ այս քաղաքական գործիչը զբաղեցնում էր Իրանի գերագույն դատավորի և գլխավոր դատախազի պաշտոնը։ Նա ունի Սեյիդի պատվավոր կոչում, որը նշանակում է նրա պատկանելությունը Մուհամեդ մարգարեի ժառանգներին:

2019 թվականից նրա նկատմամաբ պատժամիոցներ են սահմանել ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԵՄ-ն։

Ամուսնացած է, կինը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, գրող, ունեն երկու դուստր։

Բացի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել