Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերումի մոտակայքում բախվել են Nissan (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1980 թ.) և Opel (վարորդ՝ Ս․ ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Վ․-ն (ծնված 1963 թ.) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել