Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել