«Գնել Սանոսյանը եկել էր Կիրանց՝ դավաճանական, ապազգային Կառավարության վերջնագիրը ներկայացնելու»․ Գառնիկ Դանիելյան

«Գնել Սանոսյանը՝ ՏԿԵՆ նախարարը, էսօր եկել էր Կիրանց էս դավաճանական, ապազգային կառավարության վերջնագիրը ներկայացնելու կիրանցիներին, ասելու, որ գյուղը բաժանվում է 2 մասի, դպրոցի մոտից գյուղը կիսվում է, եկեղեցին, որ հիմա կանգնած է, էդ եկեղեցով պիտի անցնի ճանապարհը։

Գյուղացիներին տարբեր մեթոդներով մեկին կանչելով մտերմիկ խոսակցության, մեկին փորձելով այլ ճանապարհներով գումար առաջարկել, տարբեր տիպի խոստումներ տալով փորձում մարդկանց հրաժարեցնել իրենց շիրիմներից, իրենց տներից, պապական օջախներից։

Ի պատիվ կիրանցի արժանապատիվ ժողովրդի՝ պետք է նշեմ, որ մարդիկ հաշտ չեն իրողությունների հետ, խնդրել են փոխանցեմ, որ շատ հպարտ են ձեզնով, սիրելի՛ հայրենակիցներ, շատ հպարտ են ձեզնով»,-ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում գտնվողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել