«Առաջիկա օրերի համար, կամ՝ վաղվա հենց՝ կիրակի օրը հանգիստ եք երևի։ Չգիտեմ՝ մշակութային աշխարհում ավելի զբաղվա՞ծ է կիրակի օրը, թե՞՝ ոչ։ Իմ խնդրանքն ու առաջարկն է, որ մեր պարոն Գրիգորյանին խնդրենք, որպեսզի տարբեր ուղղությունների վրա գնանք։ Մի երեք մեքենայի խումբ գնա Տավուշ, մի խումբը գնա Սյունիք, գծենք, որոշենք, ինչ ենք անում, կազմակերպենք, անենք։
Երկրորդ առաջարկը մեր Աննայի կողմից առաջարկված՝ նաև հեռուսատեսային եթերներն ենք գնում, կամ հենց համացանցային իմաստով այսպես կոչված՝ ֆլեշմոբ։ Պետք է շղթայական, բոլոր ուղղություններով արտահայտություն գտնի։
Երկրորդ պարագան՝ ես ձեզ տեղեկությունները փոխանցեմ, քանի որ ոստիկաններն ասում են՝ պետք է սահմանափակել, մեր ներսի ոստիկանները։ Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենալու և կիրակի օրը մեր կարևոր հավաքն է լինելու, հանրահավաքը։ Այս կիրակի չէ ՝ հաջորդ կիրակի՝ ամսի 26-ը։ Ամսի 27-ից մեր նախաձեռնություններն են լինելու՝ շատ որոշակի և կոնկրետ, և մեր մտածումներն այն են, որ մայիսը լավ ամիս է։ Բարեբախտաբար, մարդիկ այնքան ինքնաբուխ արձագանքում են»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ այսօր մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում։