Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

«Հանդիպման վերաբերյալ, վստահաբար, կազմակերպությունների, կուսակցությունների հետ առիթ ունեցել եք խոսելու։ Որշում՝ որպես այդպիսին՝ պաշտոնականացված, չկա։ Իրենք ցանկություն են արտահայտել, համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, արտահայտած գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին։

Նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու ցանկություն են հայտնել։ Այն, ինչ-որ աընդհատ հրապարակվում, քննարկվում է, քաղաքական կուսակցությունները իրենց մտածումները, ըմբռնումները, ցանկություններն են հայտնել, որևէ ձևով որոշում կայացված չէ։ Ես նաև Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ, ինչպես ասել եմ՝ հասկանալու համար՝ ի վերջո մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞՝ այլ ճանապարհով»,-այսօր ի պատասխան իր՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ հայտարարություններին՝ Կուսակցությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ ինքը սեփական ջանքերով ինքնառաջադրվելու մղում չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել