Այս համախմբի միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ Բագրատ Սրբազանի հետ փակ հանդիպումից հետո

«Քիչ առաջ ես մեր կուսակցության՝ «Դեմոկրատական այլընտրանքի» տեսակետն եմ ներկայացրել քննարկման ընթացքում։ Բայց կարծեմ՝ թե երկու հարցում՝ այս դահլիճի, ինչքան էլ փակ լինի, համախոհություն ունի։ Մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսը այն է, որ այս համախմբի միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը, դա էլ երկրորդ համախոհությունն է, ճիշտ է՝ դեռևս այդպիսի որոշում չի կայացվել, բայց վստահ եմ, որ այդ երկու հարցում կա համախոհություն։

Անշուշտ՝ երկրորդ հարցի ճանապարհին Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է, պետք է ընդամենը խորհրդարանի միջոցով հանրային ճնշման ճանապարհով՝ 148-րդ հոդվածի որոշակի վերայանում արվի»,-այսօր՝ Բագրատ Սրբազանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողնեի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշեց, որ հետագա քայլերի մասին քննարկումներ արվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել