Մոտ երկու ժամ գյուղում եմ, խոսել եմ գյուղացիների հետ․ Գնել Սանոսյանը Կիրանցում է

«Կառուցելու ենք նոր ճանապարհահատված այս գործընթացի արդյունքում։ Առաջիկա օրերին ուզում ենք սկսել կառուցել։ Մոտ երկու ժամ գյուղում եմ, խոսել եմ գյուղացիների հետ»,-Կիրանցում լրագրողներից մեկի հետ զրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ Կիրանցում շարունակվում են չափագրման աշխատանքները, և այսօր գյուղ է գնացել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, բնակիչներին ներկայացրել, թե սահմանագծումից հետո որտեղով է անցնելու ճանապարհը։

Բնակիչներից մեկը, որի տունը սահմանագծումից հետո շատ մոտ է լինելու սահմանին, հետաքրքրվել է, թե արդյո՞ք անվտանգ է լինելու իր տունը, Սանոսյանի խոսքով՝ դեռ հստակ չէ սահմանից 10-ը մետր հեռու՞ են կանգնելու ադրբեջանցի սահմանապահները, թե՞ ավելի հեռու կամ ավելի մոտ։ Երկու կողմերի միջև պայմանավորվածություն է լինելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել