Այսօր՝ մայիսի 17-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն իր առաջնորդած շարժման հերթական օրն է ամփոփում։ Նա կապվեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետ, վերջինս այս պահին գտնվում է Կիրանցում, որտեղ իրավիճակը լարված է։
Հեռախոսակապի միջոցով պատգամավորը հայտնեց հետևյալը․
«Վաղ առավոտից այստեղ են եղել մարզի ղեկավարները, Երևանից էլ են մարդիկ եկել, բայց մի մասը բացահայտ հանդես չի եկել, այստեղ է եկել մարզպետը։ Բարձրաստիճան պաշտոնյաներ ծածուկ մարդկանց էլի հանդիպումների են փորձել հրավիրել՝ փորձելով տարբեր մեթոդներով մարդկանց առաջարկել, որ գումարի դիմաց, այսինքն՝ գումար են առաջարկել, ասել՝ փոխհատուցում կանենք, գումար կտանք, կարիքները ձեր կհոգանք, հատկապես մեր Խանումը, նրան են տարբեր առաջարկներ արել, բայց մարդիկ չեն ընդունել, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ասել են՝ մենք մեր տները, մեր տարածքները, մեր հայրենիքը, մեր սրբավայրերը գումարով վաճառող չենք։
Նորից պայքարը շարունակվում է Կիրանցում, ժողովուրդը տրամադրված է, ողջունում է Ձեզ, սրբազան հայր, իրենք էլ գոտեպնդվում են, որ այդտեղ պայքարը շարունակվում է, առաջ է գնում, իրենք էլ ստեղ են պայքարը շարունակելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։