Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին

Բագրատ Սրբազանը կարծում է՝ իշխանական քարոզչամեքենաները «շատ վերջացած վիճակում են», որ իր մասնակցությամբ լուսանկարը գովազդի «տակ են դրել»։

Նա չէր տեսել, թե ինչ լուսանկար է տարածվել, լրագրողներն էլ ցույց տվեցին Սրբազանին լուսանկարը։

«Սա կա՛մ Հայ բարեգործական ընդհանուր միությունում է, կա՛մ Թեքեյան մշակութային միությունում է, կա՛մ Պոլսահայ միությունում է։ Տեսեք՝ Նոր տարի է, համայնքային միջոցառում է սա, հավանաբար, Նոր տարվա գիշեր է»,- ասաց Սրբազանը։

Դիմելով լուսանկարը տարածողներին՝ Սրբազանն ասաց. «Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում»։

Սրբազանն ասաց, որ այդպիսի հարյուր նկար կարող է ցույց տալ։

«Նաև՝ տեսանյութեր ցույց տամ։ Ա՛յ մարդ, թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են, թող հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխեք են վառվում, գնում քավոր են դառնում, դրա մասին թող խոսեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել