«Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը»․ կիրանցեցի

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակիչներին հանդիպման առաջարկ է արել, բայց նշել՝ առանց լրագրողների։ Կիրանցեցիները հրաժարվել են հանդիպումից։

«Մարզպետը խաբում է սկզբից մինչև հիմա, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, եթե ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ»,- լրագրողներին ասաց կիրանցեցի կինը։

Նա նշեց, թե միշտ ասել են՝ լավ կլինի, սակայն խաբել են։

«Ոչ մի լավ բան էլ չկա, մենակ վատն է, մենակ»,- նշեց կիրանցեցի կինը։

Նշենք, որ այս պահին Կիրանցի բնակիչները փակել են միջպետական սահմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել