«Ինչո՞ւ է հեռացել այդ բարձր մասնագիտության և ազնիվ նկարագրով մարդը»․ Բագրատ Սրբազանը խոսեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ազատման մասին

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց․

«Այսօր մի քանի դեպք է տեղի ունեցել։ Առաջինը՝ պաշտոնից հեռացվել է Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտի տնօրեն, բժիշկ Սամվել Դանիելյանը։ Ինչո՞ւ է հեռացել այդ բարձր մասնագիտության և ազնիվ նկարագրով մարդը։ Սամվել Դանիելյանը ձեզնից որևէ մեկը կարող էր լինել կամ մենք՝ հավաքականապես։ Հեռացվել է, որովհետև Դիլիջանում հանդիպել ենք միմյանց, ողջագուրվել ենք, պարոն Դանիելյանը մեզ հետ որոշ շրջան քայլել է և ապա մեկնել։ Ես պարոն Դանիելյանին ճանաչում եմ 2013 թվականից, ժողովուրդ ջան, այդ ազնվագույն մարդը պատճառ է եղել իմ կյանքի փոփոխության նաև այն իմաստով, որ ինքը լինելով Մուրացանի Քեմոթերապիայի ինստիտուտի տնօրենը ինձ իրավունք է տվել այնտեղ քաղցկեղով երեխաների մկրտել, անցյալ օրն այդ երեխաներից մեկին եմ տեսել՝ արդեն մեծ մարդ դարձած, միևնույն ժամանակ հնարավորություն է տվել՝ կարողանամ այդ դառը վիճակում գտնվող մարդկանց կյանքին ծանոթանալ, հասկանալ, պատկերացնել, զգալ՝ ինչքան թանկ ու քաղցր է կյանքի զգացումը, որ մենք կարող ենք որևէ մեկին փոխանցել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել