Այսօր՝ մայիսի 17-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման դեռևս ավարտված չլինելու հանգամանքներից ելնելով ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։ Ոստիկանապետը հայտարարում է, որ փողոցը փակ է լինելու մինչև 22:00։
«Գերի ենք էլի բոլորս։ Իրենք առաջին գերիներն են, մենք էլ իրենց գերիներն ենք։ Ասելիք չունեն, քմահաճույքից կախված, ուրի պատճառ կա՞։
Հստակ կերպով ուզում եմ ասել, որ եթե այստեղ որևէ հրահրում, սադրանք տեղի ունեցավ, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի մեղկն է և փոխանցված ոստիկանությանը»,-ասաց Բագրատ Սրբազանը։