«Փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում» թեմայով փաստաբանական պալատի ակումբի նիստ տեղի կունենա

ՀՀ Փաստաբանների պալատից հայտնում են․

«Հարգելի փաստաբաններ,

Քաջատեղյակ եք, որ 2024 թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որովնախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 01-ից բացառել, որպիսի պայմաններում փաստաբաններս հարկադրված ենք լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Այն, որ Նախագծի կարգավորումները խնդրահարույց են և անընդունելի մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է տարբեր հարթակներից,կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ,որոնց մասին ՀՀ փաստաբանների պալատը պարբերաբար տեղեկացրել է:

Այնուհանդերձ, Կառավարությունը, հաշվի չառնելով Նախագծի առնչությամբ առկա խնդրահարույց ասպեկտները, որոնք ի դեպ արձանագրվել էին նաև Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, այն ուղարկել է Ազգային ժողով:

Ավելին, 2024 թվականի մայիս 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նախագիծը դրվելու է քննարկման:

Նշվածով պայմանավորված հետագա գործողությունները քննարկելու նպատակով նախատեսվում է անցկացնել  ՀՀ փաստաբանների պալատի ակումբի նիստ, որը տեղի կունենա ս.թմայիսի 16-ին ժամը՝ 18:15-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ մեծ դահլիճ)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել