«Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է, իրենք կհայտարարեն այս մասին, դժբախտաբար ՀՀ նախկին նախագահների հետ չեմ հանդիպել»,-ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ առաջիկայում նախատեսված է հանդիպում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
«Օրակարգում են նաև հանդիպումներ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ բժիշկների, զինծառայողների, տնտեսագետների, մշակույթի և արվեստի գործիչների հետ»,-նշել է նա:
Սրբազանը հայտնել է նաև, որ չի հանդիպել պաշտոնաթող նախագահների հետ, սակայն հանդիպել է պաշտոնաթող վարչապետերի հետ։