Ի՞նչ կենսագրություն ունի Արդարադատության ակադեմիայի նորանշանակ ռեկտորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 

Իրավաբան.netն ավելի վաղ հայտնել էր, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի կենսագրությունը:

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982թ. հունիսի 26, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2012թ. հունվարից նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2009-2012թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:

2008-2009թթ. եղել է Քրեական պալատի նախագահի ավագ օգնական:

2007 թվականին աշխատել է դատավորի խորհրդական:

2003 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:

2010 թվականին ստացել է դոցենտի կոչում:

2008 թվականից դասավանդում է ՀՀ դատական դպրոցում:

Կրթություն

2008թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ավարտել է ԹԱՖԹՍ համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց Իրավունքի և միջազգային հարաբերությունների գծով ինտենսիվ ուսուցումը (Թավիդյան հիմնադրամի ծրագիր):

2003-2006 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրայում:

2006թ.-ին-պաշտպանել է Վերաքննության հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան:

1997-2001թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան:

Հասարակական և մասնագիտական կազմակերպությունների անդամակցություն

2008-2011թթ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մեթոդական խորհրդի նախագահ:

2008թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է և ICLAW ՀԿ հիմնադիր անդամ:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերենին և անգլերենին

Զինապարտ է

Անկուսակցական է

Հրապարակումների ցանկը

• ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգ.Եր., 2011թ., 56 էջ,համահեղինակ ԵՊՀ աշխատանքային խմբի կազմում (ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման համար հիմք է ընդունվել ՀՀ Կառավարության 2011թ. մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ

• ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ». Եր., 2011թ., 408 էջ, համահեղինակ և խմբագրական խորհրդի անդամ

• «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու, 2009-2010թթ., 2-րդ հատոր».Եր., 2010թ., 560 էջ, կազմող

• «Իրավաբանական գիր և վերլուծություն». Եր., 2008 (1-ին հրատ – 252 էջ), 2009 (2-րդ վերամշ. հրատ. – 208 էջ), 2010թ., (3-րդ, լրաց. և վերամշ. հրատ. – 300 էջ), համահեղինակ

• «Դատավորի ձեռնարկ». Եր., 2010թ., 414 էջ, համահեղինակ

• «Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում». Եր., 2007թ., 200 էջ

• «Արդարադատության մատչելիություն. Եվրոպական փորձ և հայաստանյան մարտահրավերներ». Եր., 2005թ., 103 էջ, համահեղինակ

22 գիտական հոդված (հրատարակված 2004-2011թթ.)

Նշենք, որ նորաստեղծ «Արդարադատության ակադեմիա»  ՊՈԱԿ-ի  ստեղծման  նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել