Ձերբակալվել են Իշխան Գևորգյանն ու ևս 4 անձ

Ձերբակալվել են Իշխան Գևորգյանն ու ևս 4 անձ։ Այս մասին հայտնում են «Ազատազէն» ԿՀԿ-ից։

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:
Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:
Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել