«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 15-ի այն ուղղությունները, որտեղ պետք է իրականացվեն անհնազանդության ակցիաներ։
«Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սայրանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալի մոտ)»։