Բագրատ Սրբազանը, դիմելով բժշկական, սպայական, իրավաբանական համայնքներին, հայտնեց իր հետագա ծրագրի մասին․
«Մի ծրագիր էլ կա, որ մոռացա հիմա ասել։ Այսօր ցերեկը խոսել եմ, մեր բժշկական համայնքի մասին է խոսքը։ Շատ եմ խնդրում հավաքվեք, մեկդ ձեզնից կապի մեջ լինենք, միասին հանդիպելու առիթ կա, նաև մեր նախկին սպայական կազմը, մեծ թվով սպաներ ունենք, որոնք այսօր ծառայությունից դուրս են, և սա ասում եմ, որ տարածվի։ Թող կապվի թե՛ բժշկական, թե՛ սպայական և թե իրավաբան-փաստաբանական կազմը, որքան որ ունենք, խնդրում եմ, որ կապվեք, խոսենք, որպեսզի ժամադրվենք։ Ուզում եմ մեծ խմբի հետ հանդիպել։ Իրավաբան, իրավապաշտպան, փաստաբանների խումբը, սպայական կազմը, սպայական նախկին զինվորականները և մեր բժշկական համայնքն այս փուլում»։