«Շատ մարդիկ մոտենում են, ասում են՝ եթե սա էլ չեղավ, մենք գնալու ենք։ Ոմանք հուզված լացում են ուղղակի և այդ զգացմունքը փոխանցվում է։ Ժողովուրդ ջան, ձեր կյանքը մեզ համար օտար չէ, մեր ընդհանուր նկարագիր-պատկերը մեզ համար կյանքի ամենաէական երևույթն է։ Վստահեցնում եմ՝ որևէ ձևով ձեզ լքելու, հուսախաբ անելու ճանապարհ չենք մտնելու։ Սա ուղղակիորեն ամենամեծ և ամենածանր պատասխանատվությունն է։ Մենք միասին պիտի անենք դա, սա այն սովորականը չէ՝ դուք արեք, մենք մտածենք, միասին պիտի իրականացնենք դա։ Անընդհատ արհեստական ասում են՝ այս շարժումը մարում է, մարելու է․ ոչ մի բան էլ ո՛չ մարել է, ո՛չ էլ մարելու է, ես վերջին անգամ եմ սրա մասին խոսում։
Նյութական ակնկալիք չունենալու պայքար է սա, ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ո՛չ աթոռ, ո՛չ նստարան, ոչ մի ակնակալիք․ մեկը չմտածի, որ ես ինչ-որ բան արեցի, դրա դիմաց այս ինչ բանը պիտի ստանամ, չկա նման բան»,-ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրած հանրահավաքի ժամանակ։