ՃՈ պետի կոչը վարորդներին և հետիոտներին

ՃՈ պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ հայրենաշինությունն արգասաբերր, արդյունավետ ու իրական է, եթե հիմնված է պետության և հասարակության համագործակցության վրա: Ոստիկանությունը, որպես իրավական համակարգի հիմնային օղակ, ունի իր առանցքային նպատակը՝ ծառայել հասարակությանը, հասարակություն, որից ծնվել է, սննվել ու կրթվել: Ասածս վերաբերում է ճանապարհային երթևեկության մասնակիցներին՝ հետիոտնին ու վարորդին, որոնք իրենց պարտականություններում թերանալու դեպքում երբեմն փորձում են արդարանալ՜ մեղքը գցելով ոստիկանի վրա անտեսելով, որ նա իր որդին է, եղբայրը, հարևանը, բարեկամը, վերջապես հայ մարդ, որը կոչված է ծառայելու, ու ծառայում է քաղաքացու, պետության բարեկեցության ու անվտանգության ապահովման նվիրումով: Ձեր իսկ օգնությամբ հաճախակի կարողանում ենք մեր շարքերից հեռացնել այն աշխատակիցներին, որոնք չեն գիտակցում իրենց իրական պարտականությունները: Հարգելի վարորդներ և հետիոտներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց մի վարեք, կամ ղեկը մի վստահեք այդ վիճակում գտնվող անձին, մի գերազանցեք սահմանված արագությունը, որի արդյունքը, ցավոք, անդառնալի վիշտն է: 

Եթե հետիոտն եք, ապա շարժվեք մայթերով կամ հետիոտնային արահետներով, դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Օգտվեք հետիոտնային անցումներից, խոչընդոտներ մի ստեղծեք երթևեկող տրանսպորտային միջոցների համար: 
Հավատացեք միայն փողզիջման, այլոց իրավունքները չոտնահարելու կամքն ու կարողությունը կօգնեն անփորձանք ընտանիք վերադառնալ:

ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ԲՈԼՈՐԻՍ»:

Լուսանկարը՝ armenpress.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել