«Ամսի 15-ին ջրբաժան կա, որից կախված են մեր հետագա անելիքները»․ Բագրատ Սրբազանը խոսեց վաղվա անելիքների մասին

Բագրատ Սրբազանն ասաց, որ շատ ավելի մեծ անելիքներ ունեն, որը կապված է վաղվա՝ ամսի 15-ի հետ առաջին հերթին։

«Վաղը ավելի երկար ժամանակով մենք կհանդիպենք քաղաքական-հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների հետ։ 1-2 օրից մեր լրիվ ամփոփումը կունենանք, եզրակացություններ կլինեն, մեր մտքի մեջ կա՝ ինչ է լինելու։

Վաղը՝ ժամը 5-ին, միջազգային համաժողով, ֆորում կա մեր Ազգային օպերայի դահլիճում, բազմաթիվ տնտեսական ընկերություններ պիտի ներկա լինեն, և այնտեղ բանախոսությամբ հանդես պիտի գա այս Կառավարության ղեկավարը։ Յուրաքանչյուրդ հնարավորություն և կարողություն ունի այնտեղ գտնվելու և իր անհամաձայնությունը հայտնելու, բողոքը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն ռազմավարությունը, որ վերաբերում է մեր երկրի սահմանազատման, սահմանագծման ապօրինի գործընթացին, որ մենք համաձայն չենք դրա հետ, մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք հոծ թվով։

Մենք հրավեր չունենք, բայց մենք մեզ հրավիրել ենք մեր սեփական շենքի բակում գտնվելու։ Յուրաքանչյուրիդ ներկայությունը շատ կարևոր է այս բողոքը հայտնելու և միևնուն ժամանակ ցույց տալու, որ իրենք չեն կարող հանգիստ-հանգիստ մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել և հանգիստ կերպով շարունակել կյանքի ընթացքը՝ մեր իսկ վճարած գումարներով։

Սովորականի պես գործողություններ կշարունակվեն Հայաստանի բոլոր տարածքներում, առաջիկա ուրիշ ծրագիր կա, որ ես ձեզ կասեմ․ չեմ ուզում ամեն ինչ ասել»,-հայտնեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել